Հասարակություն 

Պուտինը նշել է ընտանիքում երեխաների նորմալ թիվը

analitik.am

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ բազմազավակ ընտանիքների մասին Մուրմանսկի երկրամասի ղեկավար Անդրեյ Չիբիսի խոսքերի հետ: Այս մասին հայտնում է Լենտան:

Նահանգապետը կարծիք էր հայտնել, որ տարբեր քաղաքներում կենսամակարդակի ցածր լինելը պայմանավորված է նաև նրանով, որ շատ ընտանիքներում մեծ քանակությամբ երեխաների են դաստիարակում, գրեթե ամեն ընտանիք առնվազն երեք երեխա ունի:

«Դա հսկայական թիվ չէ, դա նորմալ է, ճիշտ է»,-ասել է Պուտինը:

 

Նշենք, որ ՌԴ նախագահը ոչ մեկ անգամ է կարևորել բազմազավակությության դերը:

 

 

Նույն շարքից