Սոցկայքի օգտատերերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում են կնոջ՝ Մելանյա Թրամփի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Դեյթոն քաղաքում արված տեսանյութը հրապարակվել է դեռ օգոստոսի 7-ին, սակայն այն ուշադրության կենտրոնում հայտնվում է միայն հիմա: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նախագահը երեք անգամ հարվածում ոտքին, ինչից հետո նրան է մոտենում առաջին տիկինը:
Համացանցում նշում են, որ այդպես կանչում են կենդանիներին:
Ի դեպ, որևէ մեկը չի ենթադրել, որ հնարավոր է Թրամփն այդպես հատուկ ձևով ուղղակի հայտնել է կնոջը, որ մեքենայից դուրս գալու ժամանակն է: