Հասարակություն գլխավոր 

Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Իմ քայլի պատգամավորն Ամուլսարի հարցում անպատասխանատու հայտարարություն է արել

 

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի պնդում, որ Ամուլսարի հանքի շահագործումն անվտանգ է, սակայն նրան հայտնի չեն ռիսկեր, որոնք վտանգի տակ են դնում տարածաշրջանի բնակչությանը, իսկ եթե հայտնի դառնա, նախարարությունն իր դիրքորոշումը կհայտնի:

Թորոսյանը չի կարծում, թե կա գեթ մեկ պետական մարմին, որն Ամուլսարի հարցում կունենա որևէ այլ շահագրգռվածություն, քան՝ իր լիազորությունները պատշաճ կատարելը: Դա վերաբերում է այդ թվում նար Քննչական կոմիտեին:

Ինչ վերաբերում է դիտարմանը, որ ՔԿ-ն Ամուլսարի մասով քայլեր է ձեռնարկել, որոնց մասին վարչապետը տեղյակ չի եղել, Թորոսյանը նշել է, որ ինքն էլ բազմաթիվ գործողությունենր է կատարում, որոնք իր լիազորությունների շրջանակում են, սակայն այդ մասին որևէ մեկին չի ասում: Այլ բան է, եթե վերազանցում կա, իսկ ինքը նման վերազանցման տեղյակ չէ, եթե նույնիսկ լինի էլ նման բան, ինքն այն մարդը չէ, ով պետք է գնահատական տա:

Ինչ վերաբերում է Իմ քայլի պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հայտարարությանը, թե ինչ պատասխան է տրվելու, եթե 30 տարի անց առանց թև երեխա ծնվի, Թորոսյանը հայտարարել է, որ դա ոչ միայն չափազանցված է, այլ նաև անպատասխանատու հայտարարություն է՝ չունենալով որևէ նման դեպք:

 

 

Նույն շարքից