Հասարակություն գլխավոր 

Ամուլսարի շահագործման տեխնոլոգիան այսօր աշխարհում ամենամաքուրն է. Իմ քայլի պատգամավոր

 

 

Այն անորոշությունները, որոնք կան այսօրվա ՇՄԱԳ-ի հետ կապված, այնքան աննշան են, որ ցանկացած հաջորդ ՇՄԱԳ հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ հավելելով, թե դա պնդում է ոչ թե օդից վերցնելով, այլ շատ մանրամասն ուսումնասիրելով տեխնոլոգիան, որով աշխատելու է Լիդիանը. «Ամուլսարի շահագործման տեխնոլոգիան այսօր աշխարհում ամենամաքուրն է: Այն փակ համակարգն է, որի մասին Հայաստանում մինչ այդ չի էլ խոսվել: Դա իրականում կանաչ տեխնոլոգիա է և լավագույնն այն տեխնոլոգիաներից, որոնք գոյություն ունեն Հայաստանում ու աշխարհում»:

Ինչ վերաբերում է Էլարդ ընկերության հետ տեղի ունեցած սքայփ-կոնֆերանսին և փորձագետների զգուշավորությանը, Գևորգյանի կարծիքով, խոսքն ընդամենն այն մասին է, որ փորձագետները հայտարարում են վերաապահովագրման մասին:

Դիտարկմանը, որ Էլարդը խոսում է թերությունների մասին և հորդորում է նոր գնահատական իրականացնել, պատգամավորը նշել է, որ ամեն ինչ կանխատեսել հնարավոր չէ, հնարավոր չէ բոլոր ռիսկերը գնահատել. «Նույնիսկ երբ դուք նստում եք երթուղային տաքսի, կա ռիսկ, որ ակը կփայթի, ու կիջնեք այլ տաքսի կնստեք»:

Ինչ վերաբերում է փորձաքննությանը տված 400 հազար դոլարին, Գևորգյանն այդտեղ խնդիրներ է տեսնում, եթե փորձագետները չեն կարող վերջնական պատասխան տալ:

Գևորգյանի խոսքերով, կարող են մի հատ էլ ՇՄԱԳ անել, սակայն ինքը վստահ է՝ այն հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է:

 

 

Նույն շարքից