Հասարակություն գլխավոր 

Համայնքի ղեկավարը ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունի. հրապարկե՞լ անձնական տվյալները, թե՝ ոչ

Հայաստանի մարզերից մեկի համայնքի ղեկավարը ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունի: Լրատվամիջոցներում հայտնվել էր նրա անուն ազգանունը, լուսանկարը, համայնքի անունը, ընտանիքի և կնոջ հետ նրբին հարաբերությունների մանրամասներ: Արդյո՞ք կարելի է հրապարակել նման անձնական տվյալներ հանրային հարթակում և արդյո՞ք ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը չպետք է արձագանքի խիստ անձնական տվյալների հրապարականը:

Արդարադտանության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Analitik.am-ին հաղորդեց, որ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների գործակալությունն այս պահին որևէ գնահատական տալ չի կարող, քանի որ անհրաժեշտ է հրապարակման մեջ նշված անձանցից մեկի դիմումը ստանալ, խնդիրն ուսումնասիրելու և որոշում կաայցնելու համար:

«Այս պահին որևէ դիմում չունենք, հետևապես, անձնական տվյալների գործակալությունը որևէ գնահատական տալ չի կարող»,- շեշտեց Լուսինե Մարտիրոսյանը:

Նշենք, որ 2019թ-ի առաջին 6 ամիսներին գործակալությունը 37 վարչական վարույթ է հարուցել: Մասնավորապես հունվար-հունիս ամիսներին հարուցվել է 37 վարչական վարույթ, նախորդ՝ 2018-ի նույն ժամանակահատվածում հարուցվել է 6 վարույթ, տրվել 36 գրավոր կարծիք:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից