RM Sotheby’s աճուրդի տանը վաճառքի են հանել 1966 թվականի արտադրության Mercedes-Benz 600-ը, որը պատկանել է հայազգի մագնատ Նուբար Գյուլբենկյանին:
Ավտոմեքենան ունի ապակե տանիի, որը Գյուլբենկյանի պատվերով պատրաստվել է Henri Chapron-ի կողմից:

Ավտոմեքենան մեծահարուստ հայի պատվերով մի շարք այլ փոփոխությունների ևս ենթարկվել է:
1972 թվականին Գյուլբենկյանի մահվանից հետո ավտոմեքենան հայտնվել է նրա այգեպանի մոտ և գրեթե 30 տարի կայանված է եղել ավտոտնակում՝ դրանից հետո գտնելով նոր տիրոջ:
Այն գնահատվում է առնվազն 300 հազար դոլար:
