Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան տոնն է: Նախագահը դառնում է 59 տարեկան:
Արցախի նախագահին ծննդյան տոնի առթիվ արդեն շնորհավորել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գործող ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը, Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը և այլ գործիչներ:
Նյութը հրապարակելու պահին նախագահ Սահակյանին, սակայն չի շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատճառների մասին երևի թե միայն վարչապետը գիտի:
Նշենք, որ միայն այսօր վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 5 գրառում է արել՝ նույնիսկ ներկայացնելով իր ֆեյսբուքյան էջի վիճակագրությունը:
Analitik.am-ի թիմը սրտանց շնորհավորում է նախագահ Սահակյանին ծննդյան տոնի առիթով՝ մաղթելով նրան առողջություն, համբերություն և հզոր կամք: