Հասարակություն 

Քանի դեռ մարդը ապրում է, կրթությունը պետք է դառնա նրա հիմնական և առանցքային անելիքը. Նիկոլ Փաշինյան

Լավ որակի կյանք ունենալ միակ և կարևորագույն երաշխիքը կրթությունն է, կրթությունն է, որ երաշխավորում է մարդու կյանքի բարձր որակը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կենգուրու 2019»-ի մրցանակակիրներին հյուրընկալելու ժամանակ:

Փաշինյանը հասկանում է, որ այսօր մարդիկ կարող են լինել, ովքեր կարող են ասել՝ ունեն բարձրագույն կրթություն, բայց իրենց կյանքի որակն այնքան էլ լավ չէ. «Կրթությունը դիպլոմը չէ, և ոչ միայն դիպլոմն է: Կրթությունը մի գործընթաց է, որը մարդուն պետք է ուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում: Մենք ուզում ենք, որ կրթությունը հայ ժողովրդի, հայաստանցիների համար լինի ազգային, պետական ապրելակերպ, լինի բոլորիս ամենօրյա զբաղմունքը: Ամեն օրվա հետ մեր կրթական ցենզն ավելին պետք է լինի, քան՝ նախորդ օրը»:

Վարչապետի խոսքերով, ՀՀ կառավարությունն իր կարևորագույն անելիքներից մեկը համարում է այն, որ ՀՀ-ում յուրաքանչյուր երեխա, երիտասարդ և հասուն տարիքում գտնվող քաղաքացի իր կրթությունը շարունակելու հնարավորություն ունենա. «Քանի դեռ մարդը ապրում է, կրթությունը պետք է դառնա նրա հիմնական և առանցքային անելիքը, զբաղմունքը»:

Փաշինյանը նաև կարևորեց ստացած գիտելիքները կյանքում կիրառելու հմտությունը:

Նույն շարքից