Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինայի վարչապետ պարզաբանել է, թե ինչու են որոշել հայազգի Ավակովին վերանշանակել ՆԳ նախարարի պաշտոնում

analitik.am

Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ ՆԳ նախարարի պաշտոնում Արսեն Ավակովի վերանշանակումը ամենաբարդ որոշումն է եղել նոր կառավարությունը ձևավորելիս:

Վարչապետի խոսքերով, որոշումը կայացնելիս երկրի ղեկավարությունն առաջնորդվել է Ավակովի փորձով. «Պատերազմի պայմաններում, փորձ չունեցող երիտասարդ կառավարության  կազմում նա պատասխանատու է անվտանգության հարցերով ամենամեծ բլոկի համար»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նաև բարձր է գնահատել այն, թե ինչպես է Ավակովը կազմակերպել ՆԳՆ աշխատանքները նախագահական ընտրությունների ժամանակ:

Նույն շարքից