Տեսանյութեր Հասարակություն Իրավական 

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները Գառնիում /տեսանյութ/

 

 

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գառնի գյուղի 39-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում անձնական օգտագործման համար կանեփ է աճեցնում։

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում վարչության աշխատակիցները, ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի գործընկերների հետ, օգոստոսի 28-ին նշված հողամասում հայտնաբերեցին կանեփի 170 թուփ՝ 30սմ-ից 4,6 մետր բարձրության։

Տանտերը ոստիկաններին ներկայացրեց նաև չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված՝ հայտնելով, որ անձնական օգտագործման համար քաղել է իր այգու թփերից։

Հայտնաբերվածն  առգրավվել  է։

Նշանակվել  է դատաքիմիական փորձաքննություն։

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

Նույն շարքից