G7 գագաթնաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համատեղ մամուլի ասուլիս են տվել: Ամերիկյան առաջնորդը դա օգտագործել է որպես սեփական շոուի հնարավորություն, իսկ Մերկելը կորցրել է իր վերահսկողությունը և ծիծաղել: Այդ մասին հայտնում է Merkur.de-ն։
Նշվում է, որ մամուլի ասուլիսում Թրամփը Գերմանիայի կանցլերին երկրորդական դերոում է դրել: Միևնույն ժամանակ, Մերկելը իրավիճակը մեկնաբանել է իր ձևով, իսկ Միացյալ Նահանգների ղեկավարը վարվել է անսովոր նրբանկատ։
Լրագրողների հետ զրուցելիս՝ ԱՄՆ նախագահը պատասխանել է բոլոր հարցերին, նույնիսկ այն հարցերին, որոնք ուղղված էին երկու առաջնորդներին: Թվում էր, թե նա մոռացել է, որ իր կողքին կա ևս մեկը: Մերկելը մնացել է հանգիստ և միջամտել միայն երկու անգամ ՝ ընկերական, բայց կոնկրետ դիտարկումներ անելով Թրամփի հայտարարությունների վերաբերյալ։
Գերմանիայի կանցլերը երկու անգամ կորցրել է իր վերահսկողությունը: Առաջին դեպքը կապված է Թրամփի հայտարարության հետ, որ նա կգա ասուլիսին, որը կտա Մերկելը: Քաղաքական գործիչը ցանկացել է գալ և լսել Մերկելին, ինչին նա արձագանքել է ծիծաղով: Բացի այդ, Թրամփն ասել է, որ կցանկանար այցելել Գերմանիա: Այս խոսքերից հետո Գերմանիայի կանցլերը ծիծաղել է: Հրատարակությունը բացատրում է նրա արձագանքը այն փաստով, որ գերմանական կողմը բազմիցս հրավիրել է Թրամփին, բայց նա չի ընդունել որևէ հրավեր։