RM Sotheby’s աճուրդի տանը վաճառքի է հանվել 1966թ. արտադրության յուրահատուկ Mercedes-Benz 600 լիմուզինը, որը պատկանել է հայ մեծահարուստ Նուբար Գյուլբենկյանին:
Լիմուզինի առանձնահատկությունը նրա ապակե ծածկն է, որը Գյուլբենկյանի պատվերով պատրաստել էր Henri Chapron ընկերությունը: Մյուս առանձնահատկությունն էլ հետևի նստատեղի ՝ երկտեղանոց մահճակալի վերածվելն է:
Մեքենայի հետևում գտնվող ուղևորները կարող էին օգտվել նաև մինի բարից: Նստելով հետևում՝ Նուբար Գյուլբենկյանը կարող էր հետևել իր վարորդի գործողություններին. ուղիղ իր դիմաց տեղադրված էր արագաչափի և վառելիքի չափը ցույց տվող վահանակներ:
Գյուլբենկյանի մահվանից հետո 1972թ. լիմուզինը նրա պարտիզպանի ձեռքն էր ընկել և գրեթե 30 տարի պահվել է Պորտուգալիայում մի ավտոտնակում: Ապա մի քանի տեր է փոխել:
Ավտոմեքենայի վաճառքից նախատեսում են առնվազն 300հազար դոլար ստանալ: