Հասարակություն 

Այս պահին քննարկվում է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանի պաշտո­նանկության հարցը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում Քննչական կոմիտեում: Պաշտոնանկությունները կապված են հենց Ամուլսարի հետ: Մեզ հասած տեղեկու­թյուններով' պաշտոնանկների ցանկում է լինելու Ամուլսարի վերաբերյալ քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը:

Այս պահին քննարկվում է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանի պաշտո­նանկության հարցը: Չի բացառվում, որ Ամուլսարի հարցով պատժվեն նաև նախկին պաշտոնյաներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից