Հասարակություն 

Ռուսաստանում 143 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Սիբիր ավիաընկերությանը պատկանող А-320 օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Վլադիվոստոկ թռչելու ժամանակ: Ինչպես հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից, համապատասխան որոշումը կայացվել է օդանավում հայտնաբերված տեխնիկական անսարքությունների պատճառով:

Միջադեպի պահին օդանավում եղել է 149 մարդ, այդ թվում անձնակազմի 6 անդամ:

Նախնական տեղեկություններով, թռիչքի ժամանակ խափանվել են ռադիոնավիգացիոն սարքավորումները: Անսարքությունները վերացվել են վայրէջքից անմիջապես հետո:

Նույն շարքից