Բաշկիրիայում անհետացած ու մահացած հայտնաբերված 1-ամյա երեխայի մայրը խոստովանել է, որ ինքն է սպանել փոքրիկին: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն:
Քննիչների տեղեկություններով, մայրը նախ խեղդամահ է արել փոքրիկին, ապա թաղել վերջինիս: Տղայի դին գտել են այնտեղ, որտեղ ցույց է տվել մայրը:
Ավելի վաղ մայրը դիմել էր իրավապահներին՝ հայտնելով, որ իր 1-ամյա երեխան անհետացել է: