Մոսկվայի օդանավակայաններում այսօր առավոտյան ավելի քան 100 չվերթ է հետաձգվել: Այս մասին հայտնում է Լենտան:
Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է 27 չվերթ, Դոմոդեդովոյում՝ 45 (11-ն առհասարակ չեղյալ են համարվել), Շերեմետևոյում՝ 54:
ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունից հայտնում են, որ Մոսկվայի երկրամասում սպասվում է մառախուղ: