Օգոստոսի 30-ին, ժամը 16:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Չարենցի փողոցի սկզբնամասում այրվում է փայտյա տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:01-ին, մարվել՝ 17:12-ին:
Այրվել են չշահագործվող փայտյա տնակն ամբողջությամբ (մոտ 6 քմ), մեկ այլ տնակ՝ մասամբ (մոտ 2 քմ) և 20 քմ խոտածածկույթ: