ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան օրվա առթիվ.
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Հարգանքի են արժանի Ձեր բազմամյա, արգասաբեր ջանքերը՝ Բելառուսի շահերի պաշտպանության, ժողովրդի բարեկեցության ապահովման և կյանքի որակի բարձրացման ուղղությամբ:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի Հայաստանի և Բելառուսի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հարստացնել որակապես նոր բովանդակությամբ, այդ թվում և՛ ԵԱՏՄ, և՛ այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխշահավետ համագործակցության միջոցով` ի շահ մեր երկրների ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, քաջառողջություն, բարգավաճում և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»,-նշված է ուղերձում:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 30-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան տոնն էր: ՀՀ վարչապետը Սահակյանին շնորհավորեց միայն երեկոյան 18:00-ին: Այստեղ հրապարակում ենք նաև շնորհավորանքի տեքստը, որպեսզի համեմատեք, թե ինչպես է վարչապետը շնորհավորում երկու նախագահներին:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում»,-ասված էր շնորհավորանքի մեջ: