Սան Դիեգոյի բանտում դանակահարել են Ռոբերտ Ֆրանսիս Քենեդիի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված պաղեստինցի Սերհան Սերհանին: Այս մասին հայտնում է TMZ-ն:
Պարբերականը գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել բանտի բակում: Կասկածյալն արդեն հայտնաբերված է:
Associated Press-ն իր հերթին գրում է, որ ՔԿՀ-ի աշխատակիցները ժամանակին են գործել, Սերհանին տեղափոխել ն հիվանդանոց, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը:
Պաշտոնապես տեղի ունեցածի մասին որևէ հայտարարություն չի արվել:
1963 թվականին սպանված ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ Ռոբերտ Քենեդու նկատմամբ մահափորձը կատարվեց 1968 թվականի հունիսի 5-ին: Նա մահացավ հաջորդ օրը՝ հունիսի 6-ին: