ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է.
«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 4-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 4 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք»։