Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքում աֆղանստանցին դանակով հարձակվել է անցորդների վրա, հաղորդում է Life-ը:
Euronews-ի տեղեկացմամբ՝ մեկ մարդ է զոհվել, եւս 6-ը վիրավոր է: Այլ տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը հասնում է 8-ի:
Երկու չարագործներից մեկին ձերբակալել են: Շրջանի տարածքը շրջափակվել է, քաղաքի երկնքում ոստիկանական ուղղաթիռ է պտտվում:
Հարձակումն իրականացվել է մետրոյի կայարանի դիմաց: Այժմ փակ է A գծի «Լորան Բոնվե» կայարանը:
Վիլյորբանի բնակչությունը կազմում է մոտ 130 հազար մարդ: Այն ներառված է Մեծ Լիոն ագլոմերացիայի կազմում, որը չափերով զիջում է միայն Փարիզին: