Տեսանյութեր Հասարակություն 

Այսօրվանից ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության /տեսանյութ/

 

 

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, երեխաների անվտանգությունը ապահովում է ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանությունից analitik.am հայտնում են, որ սեպտեմբերի առաջին օրերին ոստիկանության հատուկ աշխատանքն արդեն ավանդական է դարձել: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով՝ գրեթե ողջ համակարգն այսօրվանից մեկ ամսով անցել է ուժեղացված ծառայության:

Բոլոր ուսումնական հաստատությունների մոտ կլինեն ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է:

«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ ու դասախոսներ, շնորհավորում ենք ամենապայծառ տոներից մեկի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Մաղթում ենք արդյունավետ դասաժամեր, գիտելիքի մեծ պաշար և իհարկե՝ անվտանգ ու ապահով օրեր»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

 

 

Նույն շարքից