ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը այսօր այցելել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ: Այս մասին հայտնում է ԿԳՍՄՆ էջը:
Ա.Խզմալյանը շնորհավորել է ուսումնական հաստատությունների սաներին և ուսուցչական կազմին՝ ցանկանալով նրանց կանաչ ճանապարհ և բազում հաջողություններ:
Նախարարի տեղակալը հատկապես բարձր է գնահատել մշակութային կրթության ոլորտում Պ. Չայկովսկու անվան դպրոցի ստանձնած դերակատարությունը: Նա նաև կարևորել է հայ պարարվեստի դպրոցի դերն ու նշանակությունը միջմշակութային երկխոսության և մշակույթի լեզվով հաղորդակցվելու, հայ մշակույթը աշխարհին ներկայացնելու գործում։
ԿԳՍՄ նախարարի տեղակալն այցելել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց