Հասարակություն 

Գիտելիքը աշխարհի ամենաթանկ ապրանքն է. «Հանրապետություն» կուսակցության շնորհավորանքը

Գիտելիքը աշխարհի ամենաթանկ ապրանքն է, և այն պետք է արտադրել։ Այսօրվա աշխարհի առաջընթացի բանալին գիտելիքն է : Գիտելիքը անսահման է՝ անիրականալին իրականություն դարձնող, բացարձակ է, շոշափելի, տեղափոխելու խնդիր չունեցող, հարգանք պարտադրող և ճանաչում բերող։ Հայ ժողովրդի և հայ պետականության ապագան ձեր ձեռքում է սիրելի մանուկներ ու պատանիներ: Միայն ձեր գիտելիքներով ու մտքի անսահման թռիչքով է հնարավոր, փոքր տարածք ունենալով, մեծ պետություն դառնալ, փոքր ազգ լինելով՝ մեծերին մեր հետ հաշվի նստեցնել, մեր արդարությունը ճանաչելի և ընդունելի դարձնել ։ Մեր սերնդի խնդիրն է Ձեզ գիտելիք ձեռք բերելու և այն իրացնելու հնարավորություն ստեղծելը, իսկ դարերով կուտակված ցանկությունների իրականացման հնարավորությունը ու հաղթանակի բերկրանքը Ձերն է։ «Հանրապետություն» կուսակցությունը հաջողություն է մաղթում Ձեզ և պարտավորվում իրեն հասու ցանկացած հնարավորությունն օգտագործել՝ Ձեզ առաջադեմ գիտելիքներ ստանալու հնարավորություն ընձեռնելու խնդրում։ Բարին ընդ ձեզ, ի շահ Ձեզ, Ձեր հարազատների, Հայաստանի Հանրապետության և համայն մարդկության։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Նույն շարքից