Հասարակություն 

Զորամասում իմ մեկօրյա ծառայությունից հետո պաշտպանության նախարարի հետ քննարկելու հարցերի շրջանակը մեծացավ. Ն. Զոհրաբյան

 

 

Նաիրա Զոհրաբյանը մեկօրյա ծառայություն է անցել Ստեփանակերտի զորամասում: Այս մասին ԱԺ պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով լուսանկար:

 

«Զինվորի հացը համով էր ու որակյալ։ Զինվորների ծնողներ՝ ձեր որդիների սնունդը իսկապես լավն է։
Նույնը, սակայն, չեմ կարող ասել զինվորական կոշիկների ու արտահագուստի մասին։
Զորամասում իմ մեկօրյա ծառայությունից հետո պաշտպանության նախարարի հետ քննարկելու հարցերի շրջանակը մեծացավ», - գրում է Զոհրաբյանը։

 

 

Նույն շարքից