Հասարակություն 

Պայքար, պայքար մինչև վերջը դատարկ խոսքեր չէին. Հրանտ Բագրատյան

 

 

«Սեպտեմբերի 1 և 2՝ հրաշալի օրեր։ Այսօր գիտելիքի և դպրության օրն է։ Շնորհավորում եմ իմ բոլոր ուսուցիչներին ու դասախոսներին։ Շատերն արդեն չկան։ Աստված ձեր հոգին լուսավորի։ Իսկ վաղը Արցախի անկախության օրն է։ 1988-ին սկսված շարժումն իր առջև դրված խնդիրները լուծել է։ Այսօր ունենք 2-րդ անկախ հայկական պետությունը։ Արցախում բնակչության կենսամակարդակը, 1 շնչին ընկնող բյուջեն, զբաղվածության մակարդակն ավելի ավելի բարձր են, իսկ աղքատությունն ավելի ցածր է, քան Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում։ Պայքար, պայքար մինչև վերջը դատարկ խոսքեր չէին։ Օգտվելով առիթից շնորհավորում եմ Արցախի հերոսական ժողովրդին, Արցախի պաշտպանությամն բանակին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին այդ լուսավոր տոնի կապակցությամբ»,- գրում է Հրանտ Բագրատյանը։

 

 

Նույն շարքից