«Ամեն ինչ սկսվում է դպրոցից։ Բառացի մարդը ձևավորվում է դպրոցում, հենց դպրոցում է, որ մարդը հասկանում է, թե ինչ է նա ուզում և ուր է գնում կյանքով մեկ։ Բացի դրանից դպրոցն է սովորեցնում, թե ինչ է հայրենիքը, ինչո՞ւ պետք է ազգային և պետական շահերը վեր դասել սեփական շահերից։ Գիտեմ մի բան. դպրոցը պետության հիմքն է, և սրանք ամպագոռգոռ բառեր չեն։
Դպրոցները, իհարկե, սկսվում են ուսուցիչներից և, իհարկե, ուսուցիչների սոցիալական և ֆինանսական ապահովությունը պիտի լինի ամենաբարձրը։ Ուսուցիչը չպետք է մտածի, թե որտեղից գումար հայթայթի, որ տուն պահի։
Ներառական ուսուցումը լավ բան է, սակայն միջազգային փորձը օգտագործելիս ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ ազգային գործոնի մասին,որը պետք է միանշանակ գերակշռող լինի դպրոցական պատմության և դաստիարակչական ծրագրերում։
Մի քիչ խառը գրառում ստացվեց, բայց իմ հիմնական պատկերացումն այսպիսին է։
Դե ինչ, կրկին շնորհավորում եմ բոլոր փոքրիկների, իրենց ծնողների, ուսուցիչների սեպտեմբերի մեկը»,- գրում է ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը:
Ուսուցիչը չպետք է մտածի, թե որտեղից գումար հայթայթի, որ տուն պահի. Արման Աբովյան