Հասարակություն Պատահարներ 

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի «18+» ակումբի մոտ. կան բերման ենթարկվածներ

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 31-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:

Ինչպես հայտնում է աղբյուրը, ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի 105/1 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնական պահպանության բաժնի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր նկատել են, որ «18+» ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունենում և մոտենալով՝ կանխել են այն: Նշված վայրից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները որոշ ժամանակ անց միմյանց ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ  28-ամյա Հրայր Հարությունյանին, ում աչքի հատվածում առկա են եղել արյունոտված և պատառոտված վերքեր, 20-ամյա Ռազմիկ Միքայելյանին, ում թևերի վրա առկա են եղել արյունոտված վերքեր և 31-ամյա Արտակ Սախոյանին:

Ոստիկանները պարզել են, որ պատճառը եղել է Հ. Հարությունյանի և Ա. Սախոյանի միջև դիմելաձևի հետ կապված խոսակցությունը, որի ժամանակ էլ իրար չհասկանալով, լեզվակռիվն ավարտվել է ծեծկռուքով: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալուց:

Նույն շարքից