Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար՝ Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին. կան տուժածներ (թարմացված)

analitik.am

Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի «Խոր Վիրապ» վանքի և Փոքր Վեդի գյուղի խաչմերուկում ավտոմեքենաները բախվել են, վրաերթի ենթարկելով քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գասպար Ա., ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Արուսյակ Ն.-ն (ծնված 1960 թ.) հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև Երևանի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները վարորդին և ուղևոր Արթուր Բ.-ին (ծնված 1977 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Վարորդը հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Արթուր Բ.-ն «Վեդու» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից