Հասարակություն 

Ջերմությամբ եմ հիշում վերջերս կայացած իմ պաշտոնական այցը Վիետնամ. Նիկոլ Փաշինյան

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Նգույեն Սուան Ֆուքին՝ Անկախության օրվա առթիվ:

 

Ուղերձում ասված է.

 

«Ձերդ Գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերություններն ու գործակցությունը: Ուրախալի է, որ մեր երկրներն ունեն միասնական ձգտում՝ առաջ շարժվելու ավելի խորը փոխգործակցության և բարեկամության ուղիով։

Ջերմությամբ եմ հիշում վերջերս կայացած իմ պաշտոնական այցը Ձեր հիասքանչ երկիր: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցությունը կթևակոխի որակական նոր փուլ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։

 

 

Նույն շարքից