Հասարակություն 

ԱՄՆ 3 նահանգներում տարհանում է հայտարարված

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռոն Դեսանտիսը 9 շրջանում պարտադիր, 7-ում կամավոր տարհանում է հայտարարել:

Պարտադիր տարհանման ենթական շրջաններն են Պալմ Բիչը, Մարտինը, Սենտ Լուիսը, Սենտ Ջոնսը, Բրևարդը, Վալուսին, Դուվալը, Ինդիանը և Նասսոն:

Նահանգի տարածքում ստեղծվել է 38 ընդհանուր և 11 հատուկ ապաստարան:

Նահանգային իշխանությունները պատրաստ են 28 հազար աշխատող տրամադրել, եթե էլեկտրական ցանցում խափանումներ լինեն: Նաև պատրաստ է 40 որոնողափրկարարական խումբ:

Տարհանում է հայտարարվել նաև Ջորջիա ււ Հարավային Կառոլինա նահանգներում:

Այս միջոցները ձեռնարկվել են ԱՄՆ-ին պատուհասած հերթական փոթորիկի դեմ պայքարում:

Նույն շարքից