Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, վերընտրվել է Սենատի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը:
Դարիգա Նազարբաևային թեկնածությունն առաջադրել էր երկրի նախագահ Քասիմ-Ջոմարտ Տոկաևը:
Հիշեցնենք, որ Նազարբաևան Սենատի նախագահ ընտրվեց այն բանից հետո, երբ վերջինիս հայրը հրաժարական տվեց, իսկ Սենատի նախագահը դարձավ նախագահի պաշտոնակատար: