Տեսանյութեր Հասարակություն 

30-ամյա երգչուհին մահացել է բեմի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով /Տեսանյութ/

 

 

Իսպանացի երգչուհի և պարուհի Ջոանա Սայնսը մահացել է «Super Hollywood» նվագախմբի ելույթի ժամանակ՝ բեմում տեղի ունեցած պայթյունի պատճառով: Դեպքի մասին տեսանյութը հրապարակվել է news.com.au-ի կողմից:

Համերգը կայացել է փառատոնի շրջանակներում՝ Մադրիդի մերձակայքում գտնվող իսպանական Լաս-Բերլանասե քաղաքում:

 

https://twitter.com/AhoraCantabria/status/1168222076936871942?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1168222076936871942&ref_url=https%3A%2F%2Flenta.ru%2Fnews%2F2019%2F09%2F02%2Fsainz%2F

Նշվում է, որ պիրոտեխնիկական քարթրիջը հանկարծակի պայթել և հարվածել է երգչուհուն, որից հետո վերջինս ընկել է բեմի վրա՝ անգիտակից վիճակում: Դա տեղի է ունեցել հազարավոր հանդիսատեսի աչքի առջև:

Սայնսը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է ստացած վնասվածքից:

 

 

 

Նույն շարքից