Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունի կողմից Twitter-ի էջում արված գրառումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։
Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման օրվա կապակցությամբ իր էջում գրել էր.
«Առաջին աշխարհամարտի ավարտով, օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական մանդատով մեր պատմության մեջ նոր փուլ սկսվեց։ 1920թ ստեղծեցինք Մեծ Լիբանանի Հանրապետությունը և ձեռք բերեցինք անկախություն»։
Ըստ Թուրքիայի իշխանական կառույցների՝ այդ գրառման մեջ Լիբանանի նախագահն ըստ էության Օսմանյան կայսրությունը որակել է որպես «ահաբեկչական պետություն»։
Գրառմանն արդեն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ուշագրավ է, որ Լիբանանի նախագահի գրառման մեջ ըստ թուրքական աղբյուրի՝ մեղավորություն ունի Սաուդյան Արաբիան, որն իբր «Օսմանյան կայսրության դեմ Մերձավոր Արևելքում թշնամանք է սերմանում»։