Հասարակություն Պատահարներ 

Երևանում ՀՀ ՊՆ N զորամասի 25-ամյա ծառայողը Honda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

analitik.am

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Գագիկ Փ-ն իր վարած Honda մակնիշի 35 ՕX 869 համարանիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 35-ամյա Ալեքսանդր Պ-ին։

Վրաերթի ենթարկվածը և վարորդ Գագիկ Փ-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 3-ամյա Սուսաննա Դ-ն և մի քանի ամսական Մարիա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գագիկ Փ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից