Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել` ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունն ստուգելու նպատակով»,- ասել է Հարությունյանը: