Քաղաքական Միջազգային գլխավոր 

Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է հրաժարականի մասին, փոխանցում է Ինտերֆաքսը:

Թե ով կփոխարինի Բախտաձեին, հայտնի կլինի վաղը` սեպտեմբերի 3-ին` իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո:

Բախտաձեն նշել է, որ առաջիկա ժամերին հանդես կգա ճեպազրույցով և կհայտնի հեռանալու պատճառների մասին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ նոր վարչապետը կարող է լինել Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան:

Նույն շարքից