Հասարակություն 

Հայտնի մարդակերը խոհարար է դարձել

 

 

Բրիտանացի սեքսիստ և մարդակեր Գրեմ Ֆիշերը, որը խեղդելով սպանե է իր հարևանին և կերել է նրա մարմինը, դարձել է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի հոգեբուժարանի խոհարարը: Այս մասին գրում է The Mirror-ը՝ վկայակոչելով Ֆիշերին նամակը, որը նա գրել է իր ընկերոջը:

Դատավարության ընթացքում անմեղսունակ ճանաչված Ֆիշերը պատիժը կրում է Բրոդմոր հիվանդանոցում: Այս հաստատությունում պահվում են սերիական մարդասպաններ և այլ հայտնի հանցագործներ։

Ինչպես նամակում խոստովանել է Ֆիշերը, նա սիրում է խոհարարությունը: Հատկապես վերջինիս դուր է գալիս թխվածքներ պատրաստել, մասնավորապես կոճապղպեղով և կիտրոնով թխվածքաբլիթներ: Բացի այդ, Ֆիշերը սիրում է պանրով, լոլիկով և սոխով, ջեռոցում թխված տոստեր:

Հիշեցնենք, որ 1998 թվականին արևելյան Սասեքս շրջանի Հաստինգս քաղաքում Ֆիշերը խեղդամահ է արել իր 40-ամյա հարևանին՝ Քլեր Լեթչֆորդին։ Իսկ ութ օր անց սպանել է 75-ամյա Բարիլ Օ'Քոնորին, ով ապրում էր մոտակայքում:

 

 

Նույն շարքից