Հասարակություն Բարի օր 

ԵՊՀ-ում ուսման վարձավճարի ամսական վճարման կարգում տեղի են ունեցած փոփոխություններ

ԵՊՀ ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«Ուսման վարձավճարի ամսական վճարման կարգում տեղի են ունեցած փոփոխություններ:

Ըստ տեղի ունեցած փոփոխությունների ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻ ՈւՍԱՆՈՂՆԵՐԸ նույնպես կարող են իրենց ուսման վարձը վճարել մաս-մաս, նույնն է թե, 4 ամիսների ընթացքում՝ հավասարաչափ մասերով»:

Ավելի վաղ ԵՊՀ կայքը տեղեկացրել էր.

«Սիրով տեղեկացնում ենք, որ 2019-2020 ուստարվանից սկսած ԵՊՀ ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար նախատեսված վարձավճարը փոխանցել 4 ամիսների ընթացքում` հավասարաչափ մասերով (1-ին կիսամյակ` սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, 2-րդ կիսամյակում`փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին):

Ավարտական կուրսերի ուսանողները պարտավոր են ուսումնառության վերջին կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը փոխանցել մինչև ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի նախապաշտպանությունը»:

Նույն շարքից