ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքէջով զբաղվողը կարծես թե այդքան էլ լավ չի կատարում իր աշխատանքը, կամ ամենավերևից եկող կարգադրություններ անողն է թերանում իր աշխատանքում:
Այսօր Արցախի Անկախության տոնն է: Այսօր նաև Վիետնամի Անկախության օրն է:
Առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում միայն երկրորդ գրառումն արվեց Արցախի Անկախության տոնի թեմայով, իսկ ահա պաշտոնական էջում այ թեմայով հրապարակումն առաջինն է: Սակայն դա այդպես է միայն այս պահին:
Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանի պաշտոնական էջում նախ հայտնվեց Վիետնամի Անկախության տոնի շնորհավորանքը: Կարճ ժամանակ անց այն անհետացավ: Րոպեներ անց էջում հայտնվեց Արցախի Անկախության տոնի մասին հրապարակումը, որից հետո հրապարակվեց արդեն Վիետնամի անկախության մասով շնորհավորանքը:
Հետաքրքիր է հասկանալ` ո՞վ է թերանում իր աշխատանքը կատարելիս և որ տոնն է երկրի ղեկավարության համար ավելի կարևոր` գոնե շնորհավորելու հերթականության տեսանկյունից: