Մեր գերխնդիրն այսօր պետք է լինի Արցախի, Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների ամրապնդումը, ամեն տեսակի հարաբերություններում իրար ներել-զիջեը, քանի որ այն, ինչը ձեռք ենք բերել այս տարիների ընթացքում` կյանքի, արյան գնով, պետք է կարողանանք տանել դեպի կայուն ամրապնդում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Միքայելյանի խոսքերով, շատ մարդիկ, ովքեր չեն տեսել պատերազմը, մտածում են, որ Ստեփանակերտում արշալույսները միշտ խաղաղ են եղել, սակայն եղել է ժամանակ, որ Արցախի մայրաքաղաքում նույնիսկ քայլել չի եղել. «Տա Աստված որ արշալույսները միշտ խաղաղ մնան: Մենք, որպես պատերազմ տեսած մարդիկ, ավելի շատ ենք խաղաղություն ուզում, որովհետև գիտենք, թե ինչ է պատերազմը»: