Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 23:26 «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռի Երևան-Մոսկվա NGT 928 չվերթի ուղևորները մեկ այլ օդանավով բարեհաջող կերպով տեղափոխվել են Մոսկվա: Այս մասին հայտնում են ՀՀ Քաղավիացիայից:
Ինչպես ավելի վաղ հայտնվել էր «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան – Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում: