Հասարակություն 

Հյուսիսային պողոտայից բերման ենթարկված ուկրաինացիների մոտ սառը զենք է հայտնաբերվել

Օգոստոսի 31-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից, սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Ուկրաինայի երկու քաղաքացիների, որոնցից մեկի մոտ հայտնաբերվել է 12 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, մյուսի մոտ՝ 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Նշանակվել են դատատեխնիկական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից