Հասարակություն 

Հերթական օրենքով գողն է դարձել հայտնի օրենքի «զոհը»

 

 

Հանցագործ խմբերի ղեկավարների համար ոստիկանությունը հարուցել է թվով երրորդ քրեական գործը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

Ըստ հեռուստաալիքի, ամբաստանյալ է դարձել Իրակլի Ջամբուան, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Իկա Ռոստովսկի: Այս գործին օպերատիվ աջակցություն են ցուցաբերել Մոսկվայի քրեական հետախուզության վարչության սպաները: Ներկայումս Ջամբուային մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 210.1 հոդվածի «Քրեական հիերարխիայում բարձրագույն դիրքի զբաղեցում» հոդվածով:

Նախկինում օրենքով գողը բազմիցս հետապնդման է ենթարկվել խարդախության և կողոպուտի համար, իսկ վերջերս գտնվել է Մոսկվայի կենտրոնում՝ օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված ժամանակավոր պահման վայրում։

 

 

Նույն շարքից