Քաղաքական Միջազգային 

Թրամփի նախկին խորհրդականն ասել է, որ ԱՄՆ նախագահը հոգեկան խնդիրներ ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Էնթոնի Սքարամուչին ասել է, որ Ամերիկայի առաջնորդը հոգեկան խնդիրներ ունի: Ըստ Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյայի, հենց նրա հոգեկան խնդիրները թույլ չեն տա նրան վերընտրվել երկրորդ ժամկետով:

«Թրամփը 73 տարեկան է, հինգ տարի հետո կդառնա 78 տարեկան: Նա հարձակվելու է բոլոր կողմերից, կարծում եմ՝ կկորցնի իր մտավոր ունակությունները, և իրավիճակը միայն կվատթարանա»,-ասել է Սքարամուչին «MarketWatch»-ին տված հարցազրույցում:

Նշենք, որ Էնթոնի Սքարամուչին նշանակվել է 2017-ին ԱՄՆ նախագահի աշխատակազմի կապի ղեկավար, բայց այդ պաշտոնում մնացել է ընդամենը 10 օր, որից հետո Թրամփը հեռացրել է նրան: 2019 թվականին Սկարամուչին դարձավ Թրամփի վարած քաղաքականության ամենաակտիվ քննադատը: Սակայն, ԱՄՆ նախագահը պարտք չմնաց և թվիթերյան իր էջում վիրավորեց Սկարամաչուիին՝ անվանելով վերջինիս «խիստ անկայուն ապուշ»:

 

Նույն շարքից