Ձին դարձել է ամերիկյան «Airlines» ավիաընկերության Չիկագոյից Օմահա թռիչքի ուղևոր և շփոթեցրել է ճանապարհորդներին: Կենդանու հետ տեսագրությունը հրապարակել է ճանապարհորդ Էվան Նովակը: Այս մասին հայտնում է «Fox News»-ը:
Twitter- ում տեղադրված տեսանյութում ձիու գլուխը երևում է օդանավի միջնամասում։
Նշվում է, որ կենդանու համար հատկացվել է առանձին տեղ:
Պարզվել է, որ ամերիկյան ավիաընկերության կանոնների համաձայն, հաշմանդամություն ունեցող ուղևորներին թույլատրվում է տեղափոխել հատուկ պատրաստված ձիեր ՝ որպես ուղեցույց կենդանիներ: