Հասարակություն 

Վայրի Արմանի քայլի պատճառով ուզում են օրենքով գողի կոչումից զրկել Ադրբեջանի գլխավոր օրենքով գողին

Օրենքով գող Բադրի Քութայիսկին որոշել է քրեական հեղինակությունների ժողով հրավիրել Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Գուլիին կոչումից զրկելու համար: Այս մասին հայտնում է Պրայմ Կրայմը:

Քագուաշվիլին, ով համարվում է Մոսկվայում Շաքոր Մոլոդոյի ժառանգորդը, բարկացած է օգոստոսի 26-ին Թուրքիայում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Խոսքը վերաբերում է միջադեպին, երբ Գուլիի թիմակից Վայրի Արմանը հենց Գուլիի ներկայությամբ ծեծի էր ենթարկել օրենքով գող Կվեժովիչին:

Բադրի Քութայիսկին որոշել է, որ տեղի ունեցածից հետո Սալիֆովը պետք է զրկվի օրենքով գողի կոչումից:

Մյուս օրենքով գողերը համաձայն չեն Գուլիին կոչումից զրկելու հետ` Արմանի քայլը բավարար չհամարելով դրա համար: Ինքը` Գուլին, հայտարարել էր, որ թույլ չի տալու նեղացնել իր մարդուն` Արմանին, եթե հարկ լինի, ինքը կպատժի վերջինիս:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գուլին օգնել է Արման Ջանինյանին վերադարձնել օրենքով գողի կոչումը, որը վերջինս կորցրել էր 20 տարի առաջ:

Լուսանկարում Արման Ջանինյանն է:

Նույն շարքից