Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող կինը փորձել է կոտրել ինքնաթիռի վթարային դուռը և օդաչուներին ստիպել է շտապ վայրէջք կատարել: Այս մասին հայտնում է The Sun-ը:
49-ամյա ուղևորուհին, ով ճանապարհորդելիս է եղել իր 12-ամյա երեխայի հետ, դրսևորել է ոչ պատշաճ վարք չափից շատ ալկոհոլ օգտագործելու արդյունքում: Ըստ մյուս ուղևորների ՝ կինը վազել է ինքնաթիռի միջանցքով, բղավել է և հայհոյել։
Բացի դրանից, նա հարվածել է բորտուղեկցորդուհիներից մեկին, այնուհետև փորձել է կոտրել վթարային ելքի դուռը: Քանի որ անձնակազմը չի կարողացել հանգստացնել ուղևորուհուն, օդաչուները ստիպված են եղել շտապ վայրէջք կատարել Անգլիայում գտնվող Սաութհենդ քաղաքում ՝ նախատեսված վայրէջքից 20 րոպե շուտ:
Իրավապահ մարմինները դիմավորել են ինքնաթիռում գտնվող օրինախախտ կնոջը և ձերբակալել նրան՝ բորտուղեկցորդուհու վրա հարձակվելու համար: