Ռուսաստանում ներկայացրել են նոր սերնդի կոմերցիոն մեքենա՝ «ГАЗель NN»: Ենթադրվում է, որ մեքենայի սերիական արտադրությունը կսկսվի հաջորդ տարի, իսկ վաճառքը կսկսվի 2021-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մեքենայի հիմնական տարբերությունը նոր խելացի հարթակն է․ «Սրանք ավելի քան 30 համակարգեր են վարորդներին օգնելու համար, այդ թվում` հարմարավետության բարձրացում, պակաս ծախսատարություն և բազմակողմանիություն: Թեթև առևտրային փոխադրամիջոցի նոր մոդելը ապահովում է անվտանգության բարձր մակարդակ, հոգնածություն նվազեցում, վարորդի արդյունավետության բարձրացում: Այն ավելի շահավետ է բիզնեսի համար»,-ասել է ընկերության ղեկավար Վադիմ Սորոկինը՝ հավելելով, որ ապագայում այս մեքենայի հիման վրա կստեղծվեն նոր կոմերցիոն մոդելներ: