Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր էջում գրում է.
«Գնացինք առաջնագիծ, մարտական հենակետը պահող ստորաբաժանման հրամանատարը ծանոթացրեց վերջին տեխնիկական եւ ինժեներական նորամուծություններին, որ կատարվել են Պաշտպանության բանակի այս հատվածում։
Մեր զինվորներին ողջույններ փոխանցեցինք մայրաքաղաք Երեւանից, շնորհակալություն հայտնեցինք ծառայության համար, խոստացանք ամուր պահել տղաների թիկունքը և, նրանցից վարակված մարտական բարձր տրամադրությամբ, վերադարձանք Երեւան»։